Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ պետդեպի արձագանքը՝ ԼՂ հիմնահարցի կարգավորմանը ռուսական կողմի մասնակցության վերաբերյալ

Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ պետդեպի արձագանքը՝ ԼՂ հիմնահարցի կարգավորմանը ռուսական կողմի մասնակցության վերաբերյալ
19.11.2020 | 23:12

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չի կարծում, թե Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարգավորվել է՝ առանց ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցության: RT-ի հետ զրուցում՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լուծմանը ռուսական կողմի մասնակցության վերաբերյալ, նա ասել է. «Նախ, ես չեմ կարծում, որ այն (Ղարաբաղի հարցը) լուծվեց առանց ԱՄՆ մասնակցության, քանի որ, իհարկե, երեք համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումը, որը նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթին նախորդող վերջին ամսվա ընթացքում բազմիցս ներկայացվել է ինչպես նախագահների, այնպես էլ նախարարների և համանախագահող երկրների հատուկ ներկայացուցիչների մակարդակով, եղել է հօգուտ արյունահեղության անհապաղ դադարեցման և հրադադարի ռեժիմը վերահսկելու մեխանիզմի մշակման, և քաղաքական առումով, հոգեբանորեն ազդել է իրավիճակի վրա», ասել է Լավրովը:


Նրա խոսքով՝ չնայած այն ժամանակ կոչերը չունեին նյութական տեսք, կարևոր քաղաքական դեր են խաղացել պայմաններ ստեղծելու համար, որպեսզի ՌԴ նախագահի ջանքերի շնորհիվ կողմերն ի վերջո համաձայնության հասնեն:


«Մի իրավիճակում, երբ խոսքը բառացիորեն րոպեների մասին էր, որոնցից յուրաքանչյուրն իր գինն ուներ՝ մարդկային կյանքերի տեսքով, զանգահարե՞լ Վաշինգտոն, Փարիզ, պայմանավորվե՞լ այն հարցի շուրջ, թե արդյոք նրանք կսատարեն որոշակի ձևակերպումների… »,-նշել է Լավրովն ու կարծիք հայտնել, որ այդպիսի պնդումներ առաջ քաշելը պարզապես սխալ և ոչ էթիկական է:

Դիտվել է՝ 2056

Մեկնաբանություններ